Կառավարությունը մարտի 19-ին ԵՄ-ից ապօրինի ներգաղթյալներին վերադարձնելու մասին դիմումների ընդունման կարգ է սահմանել: Քաղաքացիներից ստացված դիմումները դիտարկում է հանրապետության Միգրացիոն պետական գործակալությունը, որը հայտատուի մասին տվյալներ է ներկայացնում Ոստիկանություն՝ անձնական տվյալների ստուգման համար:

ՀՀ քաղաքացիության առկայությունը հաստատում է ՕՎԻՐ-ը: Այնուհետեւ հայկական կողմը արտասահմանյան պետությունների լիազորված մարմիններին հայտնում է հետընդունման հնարավորության կամ անհնարինության մասին: Հաստատվել է նաեւ երրորդ երկրների քաղաքացիներին վերադարձնելիս Հայաստանի տարածքով տարանցման կարգը:

Տարանցման հնարավորության մասին եզրակացություն տալիս են Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Տվյալ կարգը բխում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ «Առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման մասին» համաձայնագրից: