ԱՄՆ-ում խաղարկել են Mega Millions հանրահայտ վիճակախաղի 400 մլն դոլարի ջեքփոթը: Այս մաիսն հաղորդել են խաղարկության կազմակերպիչները:

Նրանց տվյալներով՝ երկու շահող տոմսեր ձեռք են բերվել Ֆլորիդա ու Մերիլենդ նահանգներում: Մեկական միլիոն է հասնում նաեւ այն տոմսերը ձեռք բերողներին, որտեղ համընկնում են վեց թվերից հինգը, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

ԱՄՆ-ում վերջին խոշոր ջեքփոթը՝ 425 մլն դոլար արժողությամբ, խաղարկվել է փետրվարի վերջին՝ Powerball վիճակախաղով: