Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 18.00-ին, 37-ամյա Կարեն Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-3Ե» տիպի օդամղիչ հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 11.20-ին, 55-ամյա Գուրգեն Ս.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 152 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 10.50-ին, 48-ամյա Անահիտ Կ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ծխաքողարկող փաթեթ, տարբեր տրամաչափի 297 փամփուշտ եւ լույսաազդանշանային փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: