Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, մարտի 17-ին, ժամը 18.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 50 շենք մոտից բերման են ենթարկել 39-ամյա Դավիթ Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ փետրվարի վերջերին երթուղային տաքսու սրահում 30-ամյա Արամ Շ.-ի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Կատարվում է հետաքննություն:




























