Հայաստանի Ազգային Ժողովում, այսօր՝ մարտի 19-ին, ժամը 12.00-ին, մեկնարկել է խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հանդիպմանը մասնակցում են ՀՅԴ-ից՝  խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, քարտուղար Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից՝ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու պատգամավոր Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Սպասվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալու հարցը: