Ռուսաստանի իրավապահները Նորիլսկ քաղաքում ձերբակալել են թմրակուրիերների, որոնք սպորտային սննդի տարաներով 5 կգ սինթետիկ թմրամիջոցներ էին հասցրել Նորիլսկ:

Այս խմբաքանակը բավարար է, որպեսզի 60 մլն ռուբլու թմրամիջոց պատրաստվի, հաղորդում է Թմրամիջոցների վերահսկման դաշնային ծառայության Կրասնոյարսկի մարզային վարչության մամուլի ծառայությունը: Ըստ այդմ, թմրանյութ տեղափոխողներից մեկը Մոսկվայի մեր կրկեսի արտիստ է, իսկ նրա հանցակիցը՝ գործազուրկ:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ թմրամիջոցները նախատեսված են տեղի թմրադիլերների համար՝ հետագայում Նորիլսկում վաճառելու նպատակով:

Թմրակուրիերների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: