Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, մարտի 17-ին, ժամը 11.00-ին, , գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 26-ամյա Մարինե Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա 2013 թ. օգոստոսին հյուրընկալվելով 45-ամյա Կարո Մ.-ի` Փամբակ գյուղում գտնվող տանը եւ օգտվելով նրա անուշադրությունից, գողացել է բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:




























