Հայտնի է դարձել երկու ամիս առաջ տեղի ունեցած գողության հեղինակը:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում դեռեւս 2 ամիս առաջ հաղորդում էր ստացվել, որ տաքսու վարորդը Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է 27-ամյա Ն.-ի պայուսակը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին տուժողը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, պայուսակը եւ հագուստները թողնելով «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ` մտել էր սուպերմարկետ եւ քիչ անց վերադառնալով` նկատել, որ տաքսին անհետացել է:

Մարտի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 46-ամյա Արայիկ Գ.-ն, որը ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է նախաքննություն: