Թայվանում մի քանի հարյուր ուսանողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ գրավել են երկրի խորհրդարանի շենքը՝ բողոքելով Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի վավերացման դեմ:
Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները գրավել են նիստերի դահլիճը եւ աթոռներով արգելափակել դռները: Ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել ազատել շենքը: Կալանավորումների մասին դեռ տեղեկություններ չկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին պայմանագրի համաձայն՝ երկրում ծառայությունների ոլորտի յուրաքանչյուր ընկերություն կարող է գործել այլ երկրի տարածքում:
Այդ օրենքի քննադատները համարում են, որ Չինաստանը հնարավորություն կստանա տնտեսապես ազդել կղզու կյանքի վրա:
Չինաստանը պնդում է, որ Թայվանն իր տարածքն է եւ պաշտոնապես մտադիր է հասնել կղզու վերամիավորմանը: Թայվանը ինքնուրույն պետություն է դարձել 1949 թվականի քաղաքացիական պատերազմից հետո:




























