Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում Թուրքիայի վիճակագրական վարչության (TUIK) Կարսի շրջանային կառույցի նախկին աշխատակիցը մտել է իր նախկին աշխատավայր, սպանել 6 հոգու եւ ինքնասպան եղել։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ մարտի 19-ի առավոտյան, Վեյսի Էրիմ անունով տղամարդը մտել է Թուրքիայի վիճակագրական վարչության (TUIK) Կարսի շրջանային կառույցի շենք, պատանդ վերցրել տնօրենին եւ մի շարք աշխատակիցների, սակայն բանակցությունները Վեյսի Էրիմի սրտով չեն գնացել, որից հետո նա գնդակահարել է տնօրենին եւ 5 աշխատակցի եւ ինքնասպան եղել։
Հարձակման հետեւանքով եւս 2 աշխատակից վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։
Նշվում է, թե աշխատանքից հեռացվելուց հետո Վեյսի Էրիմը մի քանի անգամ դիմել էր վերականգնվելու համար, սակայն բացասական պատասխան ստանալուց հետո որոշել է վրեժխնդիր լինել։




























