ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կառուցվածքավորել է Mystic գաղտնալսման համակարգը, որի միջոցով կարելի է գրանցել որեւէ երկրում կատարված բոլոր հեռախոսազանգերը, ինչպես նաեւ հայթայթել գրառումներ, որոնք կատարվել են վերջին ամսվա ընթացքում: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Թե հենց որ երկրի մասին է խոսքը, չի հստակեցվում: Պարբերականը վկայակոչում է տեղեկատվական աղբյուրները ու փաստաթղթերը, որոնք ներկայացել է ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը խստանում է այլ բացահայտումներ ներկայացնել:

Ինչպես նշվում է, գաղտնալսման ծրագիրը մեկնարկել է 2009-ին, իսկ  2011-ին դրա միջոցով հնարավոր էր գաղտնալսել միլիարդավոր հեռախոսազանգեր: Քաղաքացիական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կարծիքով՝ սա «իսկապես ահաբեկող բացահայտում է»: Ամերիկյան իշխանություններն այդ տեղեկատվությունն առայժմ չեն մեկնաբանել: