Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի նշանակում, որ Թուրքիան պետք է հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ։

Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելով Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, կրկին հիշեցրել է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմի հանրաքվեն՝ հավելելով, թե այն կարող է տարածաշրջանում անկայություն հրահրել։

Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի նշանակում, որ Թուրքիան պետք է հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ։ «Ուկրաինան էլ պետք է պահպանի այդ հավասարակշռությունը»,-ասել է Դավութօղլուն։