Հայաստանի փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը մարտի 17-ին կայացած նիստում հաստատել է 2014թ. որակավորման քննությունների անցկացման ժամանակացույցը, որակավորման քննությունների գրավոր աշխատանքների ստուգման եւ գնահատման չափանիշները, ինչպես նաեւ գնահատման թերթիկների ձեւերը:
Փաստաբանների պալատից հայտնում են, որ որակավորման քննությանը մասնակցելու համար դիմումները կարող են տրվել 2014թ. մարտի 20-ից մինչեւ 2014թ. ապրիլի 3-ը (ներառյալ) ժամը 10.00-ից մինչեւ ժամը 17.00-ն (աշխատանքային օրերին)։




























