ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դատապարտել է Ռուսաստանի՝ Ղրիմը իրեն միացնելու գործողությունները:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը արհամարհել է միջազգային իրավունքի հուն մտնելու բոլոր կոչերը եւ մնում է «վտանգավոր ճանապարհին»՝ շարունակելով խախտել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: «Ոչ մի արդարացում չի կարող լինել նման գործողություններին, որոնք կարող են միայն խորացնել Ռուսաստանի միջազգային մեկուսացումը: Ղրիմի բռնակցումը անօրինական եւ ոչ լեգիտիմ է, եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն ճանաչում այն»,- ասված է հաղորդագրությունում:
Ռասմուսենը մտահոգություն է հայտնել ուկրաինացի սպայի զոհվելու կապակցությամբ՝ կողմերին զսպվածության եւ հետագա լարվածությունից խուսափելու հնարավոր քայլերի կոչ անելով:




























