Հայաստանի Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 խմբակցությունները (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») այսօր՝ մարտի 19-ին, կայացած հանդիպման ժամանակ որոշում են կայացրել պատգամավորների շրջանում ստորագրահավաք սկսել՝ ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստում կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու հարցով: Այս մասին, 4 ուժերի ներկայացուցիչների հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ կառավարությանն անվստահություն հայտնելն ընդամենը մեկ քայլ է ընդհանուր գործընթացի մեջ, որի ավարտը կլինի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հասկանալի է, որ իշխանությունները կզիջեն միայն այն դեպքում, երբ ժողովուրդը դուրս գա փողոց: Այդ տեսանկյունից մենք համատեղ միջոցառումներ են մշակում: Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը նման միջոցառումների կազմակերպման շուրջ համատեղ աշխատանքի մասին որոշումն է»,-ասել է Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ի ՀԱԿ-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համագործակցող ոչ իշխանական 4 ուժերին անվանել էր «հրաշալի քառյակ»: