Հայաստանում, այսօր՝ մարտի 19-ի ժամը 13.30-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ  ճանապարհահատվածը:

Վարորդներին խորհուրդ է տրվում չերթեւեկել վերը նշված ավտոճանապարհով:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: