Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Ռուսաստանի Դաշնային խորհրդին կոչել է «ֆաշիստական քարոզչություն»:
«Այն, ինչ տեսանք, մաքուր ֆաշիզմ է, առավել եւս՝ քողարկված ժողովուրդների բարեկամության մասին արտահայտություններով: Այլ ազգի նկատմամբ ատելությունը, ամբողջ աշխարհին ուղղված մարտահրավերները, սեփական սխալականությանը հիվանդագին հավատալը ու ստի համադրությունը ֆաշիստական քարոզչություն է»,-ասել է Տիմոշենկոն՝ գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը Արեւմուտքի ամենամեծ սխալն է համարում այն, որ քաղաքական գործիչները Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսին ընդունել են որպես լոկալ հակամարտություն: Տիմոշենկոյի կարծիքով՝ այդ ագրեսիան կարելի է անտեսել «հանուն ամբողջ աշխարհի խաղաղության», սակայն, ըստ որում, պետք է հիշել, որ Պուտինը ցանկանում է կործանել գոյություն ունեցող համաշխարհային կարգը, փոխանցում է ZN,UA-ն:
«Նա աշխարհի դեմ իր պատերազմը շատ ավելի վաղ է սկսել, երբ կողմ եղավ Մոլդովայի բաժանմանը, սադրեց Վրաստանի պատերազմը, գլխավորեց բռնապետերի համաշխարհային ակումբը ու միչեւ վերջ պաշտպանեց դրա անդամներին՝ Քադաֆիին ու Ասադին: Աշխարհը սխալ գործեց՝ ականատես լինելով նոր ֆաշիստական համակարգի ծնունդին: Եթե աշխարհը շարունակի լռել, ստիպված կլինի ենթարկվել Պուտինին»,-ենթադրում է Տիմոշենկոն:
Ըստ նրա՝ Ուկրաինան ինքը պետք է պաշտպանի իրեն ագրեսիայից:



























