«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM-քարտի գործունեության ժամկետի նոր պայմանների մասին կանխավճարային համակարգի բաժանորդների համար։

Այսուհետ, հեռախոսի հաշվեկշիռը ցանկացած չափով լիցքավորելու դեպքում գումարային միջոցները կմնան բաժանորդի հաշվեկշռին անժամկետ՝ մինչեւ բաժանորդի կողմից օգտագործվելը, իսկ SIM-քարտը կմնա ակտիվ այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդի հաշվեկշիռը դրական է։

«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես հետեւում է բաժանորդների առաջարկներն՝ ուղղված ծառայությունների կատարելագործմանը, եւ այսօր հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ, մենք ուրախ ենք հայտնել, որ առավելագույնս պարզեցրել ենք բոլոր պայմանները կապված SIM-քարտի եւ հաշվեկշռի վավերականության ժամկետների հետ։ Մենք առաջնորդվում ենք հետեւյալ սկզբունքով. քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ Շնորհավորում եմ մեր բոլոր բաժանորդներին հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ եւ ցանկանում եմ նշել, որ Beeline ծառայություններից օգտվելը հեշտ է եւ հարմար», - նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում բաժանորդի համարը միակողմանի արգելափակվում է եւ բաժանորդին հասանելի կլինի միայն մուտքային զանգեր եւ հաղորդագրություններ։ Այս ընթացքում բաժանորդի SIM-քարտն ակտիվ է մնում եւս 90 օր։ Եթե բաժանորդը չի լիցքավորում  հաշվեկշռը կամ չի իրականացնում ինչ–որ գործողություն, օրինակ չի ստանում մուտքային զանգ, ապա SIM-քարտը «վառվում» է։