Ռուսաստանի Սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել Ղրիմի եւ Սեւաստոպոլ քաղաքի միացումը Ռուսաստանին: Այս մասին մարտի 19-ին լրագրողներին հայտնել է ՌԴ ՍԴ-ի նախագահ Վալերի Զորկինը: Դատավորներն այս վճիռը միաձայն են կայացրել:
Նախագահ Վլադիմիր Պուտինի հարցումը՝ Ռուսաստանի եւ Ղրիմի միջեւ կնքված պայմանագրի՝ Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, ՍԴ-ն ստացել էր մարտի 18-ին: Այն քննարկման էր ընդունվել առանց հրապարակային լսումների:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին համաձայնագիր էր ստորագրվել Ղրիմի, Սեւաստոպոլի եւ Ռուսաստանի միջեւ՝ ՌԴ-ի կազմում հանրապետության եւ քաղաքի ընդգրկվելու մասին: Պուտինը դիմել էր Ռուսաստանի խորհրդարանին՝ խնդրելով վավերացնել պայմանագիրը:
Rbc-ն հայտնում է, որ Պետդումայի նիստը, որի ընթացքում կարող է վավերացվել Ղրիմի հետ պայմանագիրը, տեղի կունենա մարտի 20-ին կամ 21-ին:




























