Միջազգային ռազմաքաղաքական դաշինքները Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամը լուծելու համար օգտագործելու ցանկությունը՝ իր հետեւանքներով, սադրիչ բնույթի է, լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի արտահայտություններն Ուկրաինայի վերաբերյալ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Ռուսաստանին ճնշելու համար ռազմաքաղաքական դաշինքն օգտագործելու փորձը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարոն Ռասմուսենի «գովազդվելու» ցանկությունը՝ Ուկրաինայի ներքաղաքական խնդիրների ֆոնին», - ընդգծել է Բորդյուժան:




























