Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի հետ կապված Ղազախստանը կրկին ընդգծում է իր հավատարմությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳՆ-ն:
Ղազախստանում Ղրիմում անցկացված հանրաքվեն ընկալել են որպես այդ Ինքնավար Հանրապետության բնակչության ազատ կամարտահայտում եւ ստեղծված իրավիճակում ըմբռնումով են վերաբերվում ՌԴ որոշմանը:
Մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի ճգնաժամից դուրս գալու խաղաղ ձեւերին եւ դրա հաղթահարումը բանակցային գործընթացի միջոցով՝ ՄԱԿ-ի եւ այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հովանու ներքո:




























