Հայաստանի կառավարությունը բնակավայրերը 2014թ.  գարնանային հեղեղումներից պաշտպանելու նախագծեր կպատրաստի:

Որոշումն ընդունվել է Գործադիրի մարտի 19-ի նիստում: Նախագծման աշխատանքների համար կհատկացվի  50,6 մլն դրամ  (մոտ 122 հազ. դոլար): Ծրագրերը կազմվելու են  Ապարան  քաղաքի (Քասախ գետի ավազան),  Արարատի մարզի Արաքս գետի հատվածի, Գավառ քաղաքի (Գավառագետ), Կոտայքի մարզի Արզաքան գյուղի (Հրազդան գետ), Սյունիքի մարզի Իրանին սահմանակից Ալվանք գյուղի (Արաքս գետ), Դիլիջան քաղաքի  (գետ Հովվաջուր) համար: