Սեւաստոպոլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոյի եւ Ուկրաինայի ՌԾՈՒ-ի կոնտրծովակալ Սերգեյ Գայդուկի միջեւ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բանակցությունները տեղի են ունենում  Սեւաստոպոլում՝ Ուկրաինայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցույցի մասնակիցները կոտրել էին զորամասի ցանկապատը եւ ներխուժել դրա տարածք: 

Հիշեցնենք, որ առավոտյան շտաբի մոտ ցույց էին սկսել քաղաքացիական ակտիվիստները եւ Սեւաստոպոլի ինքնապաշտպանության անդամները: Ըստ Ուկրաինայի լրատվամիջոցների՝  ռազմական տեխնիկայի օգնությամբ տեղահան էին արվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության գլխավոր գրասենյակի դարպասները եւ ամբոխը տարածք էր ներխուժել: Զորամասի գլխին բարձրացրել են ռուսական եւ անդրեեւյան դրոշները: Շենքի ճակատին խոշոր տառերով գրված է. «Ուկրաինայի ռազմածովային ուժերը դեմ են ֆաշիզմին: Մենք կողմ ենք խաղաղությանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմում՝ Սիմֆերոպոլի ռազմական օբյեկտի գրոհի ժամանակ,  ուկրաինացի զինվոր էր զոհվել, վիրավորվել՝ կապիտան: