Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը մարտի 20-ին կմեկնի Վարշավա, որտեղ կքննարկի Լեհաստանի, Լիտվայի եւ Ուկրաինայի միասնական ռազմական բրիգադ ստեղծելու հարցը:
Օլեկասի խոսքով՝ Լիտվան եւ Լեհաստանը շահագրգռված են այդ նախագծի իրականացմամբ, հաղորդում է Lithuanian Tribune-ը՝ վկայակոչելով Lietuvos Žinios թերթը:
Նախարարը հայտարարել է, որ բրիգադը իր գործունեության մեջ շեշտը կդնի ռազմական պլանավորման եւ փաստաթղթերի նախապատրաստման վրա: նաեւ զինվորները կմասնակցեն զորավարժությունների եւ ռազմական առաքելությունները:
Ամենայն հավանականությամբ, բրիգադը կտեղակայվի Լեհաստանի Լյուբլին քաղաքում: «Առայժմ մենք միայն մեկ հաստատում ենք ստացել Ուկրաինայից՝ պաշտպանության նախարարի մակարդակով: Ուկրաինայի խորհրդարանը նույնպես պետք է ասի իր խոսքը, եւ այդ ժամանակ մենք կարող ենք քննարկել կոնկրետ հարցերը»,-ասել է նա:
Ավելի վաղ Եվրախորհրդարանում Լեհաստանից ընտրված պատգամավոր Պավել Կովալը նույնպես հայտարարել էր, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարն այցելել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գրասենյակ եւ բարձրաձայնել երեք երկրների միասնական բրիգադ ստեղծելու գաղափարը, հաղորդում է The Telegraph-ը:




























