Թուրք հայտնի մտավորական, ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագետ Բասքըն Օրանը անդրադարձել է Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ոսկորների վաճառքի հետ կապված պնդումներին՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ։
Թուրքական Radikal-ում տեղ գտած հրապարակման մեջ Բասքըն Օրանը նշել է, թե հայերի ոսկորների վաճառքի հետ կապված զրուցել է քիմիական արդյունաբերության մասնագետների հետ՝ հասկանալու համար թե ինչ նպատակով պետք է եվրոպական երկրները գնեին հայերի ոսկորները։ Նրա ծանոթ մասնագետը պնդել է, թե այն ժամանակներում մարդկային ոսկորներից պատրաստել են սոսինձ, ժելատին, ակնոցների շրջանակներ եւ անասնակեր։
Նշենք, որ այս թեմային ավելի վաղ անդրադարձել էր NEWS.am-ը՝ «Արգելված թեմա» շարքում։ Հիշյալ հրապարակման մեջ NEWS.am-ը ներկայացրել էր կոտորված հայերի եւ հույների դիակների եւ ոսկորների վաճաքռի հետ կապված մի շարք փաստեր՝ վկայակոչելով արտասահմանյան հայտնի լրատվամիջոցների հրապարակումները։
Արգելված թեմա. Թուրքիան կոտորված հայերի դիակները արդյունաբերական նպատակով վաճառել է Ֆրանսիային




























