Թուրքական Konsesus հետազոտական ընկերության իրականացրած սոցհարցումները ՏԻՄ ընտրությունների հետ կապված զարմանալի արդյունքներ են գրանցել։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Konsesus հետազոտական ընկերությունը մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից առաջ մանրակրկիտ սոցհարցում է անցկացրել Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում։
Սոցհարցման արդյունքում Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն ստացել է 44 տոկոս, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածու Մուսթաֆա Սարըգյուլը՝ 41 տոկոս։
Իզմիրում առաջատարը, ինչպես նախորդ ՏԻՄ ընտրություններում էր, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն է՝ 50 տոկոսով, իսկ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը 2-րդն ՝ 35 տոկոսով։
Անակնկալը գրանցվել է Անկարայում, որտեղ ներկայիս քաղաքապետ, իշխող կուսակցության անդամ Մելիհ Գյուքչեքը զիջել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածուին։ Ըստ հարցման, Անկարայում իշխող կուսակցության անդամի օգտին պատրաստ են ձայն հարցվածների 42, իսկ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականին»՝ 44 տոկոսը։




























