Եվրահանձնաժողովը Ուկրաինային միկրոֆինանսական օգնության փաթեթ է առաջրկել՝ մեկ մլրդ եվրոյի տեսքով, հաղորդում է ԵՄ կայքը: Սպասվում է, որ առաջիկայում նոր ծրագիրը կվավերացվի ԵՄ նախարարների խորհրդում:

Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլլի Ռեյնը, մայրցամաքի վրա խաղաղության, քաղաքական ու ֆինանսական կայունության պահպանումը բխում է ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԵՄ շահերից: «Այդ միջոցները կարող են կայունացնել Ուկրաինայում վատացող ֆինանսական իրավիճակը, այդ պատճառով կդառնան ճգնաժամի կարգավորման կարեւորագույն նվաճումներից մեկը»,-հայտարարել է նա:

Օգնության այս փաթեթը կոչված է փակելու Ուկրաինայի հանապազօրյա պահանջմունքների մի մասը :