ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում պաշտոնական մեկնաբանություն է հրապարակել այն մասին, որ Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին, որը ցանկանում էր այցելել Մոսկվա, թույլ չեն տվել Ռուսաստան մտնել հենց իր յուրայինները»:
ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 17-ին Ռոմպոյը շտապ այցով Ռուսաստան ժամանելու «հայց էր ուղարկել», եւ Մոսկվայում նրան առաջարկել էին գալ մարտի 19-ին:
«Սակայն Եվրախորհրդի նախագահին Մոսկվա չեն թողել: Ընդ որում՝ չեն թողել յուրայինները: Իբր՝ ինչու է նրան պետք ճշմարտությունն իմանալը, եթե առանց այդ էլ ամեն ինչ վճռված է: Ուկրաինայի ճգնաժամը սեփական հերոսներն ունի՝ «Աջ հատվածի» գրոհայինները եւ անօրինական կառավարությունը, որում ընդգրկված է բացահայտ ֆաշիստների մի ողջ շարք», - ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:




























