Գերմանական ապահովագրական Allianz ընկերությունը սկսել է Malaysia Airlines-ի կորած  Boeing 777-200 օդանավի ուղեւորների հարազատներին փոխհատուցում վճարելու գործընթացը, Մյունխենում հայտարարել է կոնցեռնի ներկայացուցիչը:

Վնասը փոխհատուցվելու է ավիաընկերությանը, որին պատկանում էր օդանավը, եւ անհետ կորած ուղեւորների հարազատներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Օդանավում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ:

Allianz-ը Malaysia Airlines-ի օդանավերի ապահովագրական կոնսորցիումի հիմնական անդամն է:  Ըստ փորձագետների՝ ապահովագրական վճարումների ընդհանուր գումարը կարող է գերազանցել 100 միլիոն դոլարը:

Boeing 777-200-ի հետ կապն ընդհատվել էր մարտի 7-ին՝ Մալազիայի մայրաքաղաքից  թռչելուց երկու ժամ անց: