Եգիպտոսի քրեական դատարանը մահապատժի է դատապարտել ծայրահեղական խմբավորման 26 անդամների:
Հաղորդվում է, որ նրանք մեղավոր են ճանաչվել Սուեզի ջրանցքով անցնող արտասահմանյան նավերի վրա ահաբեկչական հարձակումներ կատարելու մեջ: Նրանց ահաբեկչական բջիջ ստեղծելու, երկրի ինքնիշխանության եւ անվտանգության նկատմամբ ոտնձգություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ նախնական դատավճիռը կայացվել էր դեռեւս փետրվարի 26-ին, սակայն, ըստ գործող իրավական կարգի, բոլոր մահապատիժները հաստատման են հանձնվում երկրի հոգեւոր գերագույն ներկայացուցչին, որը կամ հավանություն է տալիս, կամ ներում շնորհելու վճիռ կայացնում: Երբ Եգիպտոսի գերագույն մուֆթին ստորագրի դատավճռի տակ, քրեական դատարանը վերջնական որոշում կկայացնի:




























