Ադրբեջանում բավական տարօրինակ կերպով են վերաբերում իրենց սեփական պետական խորհրդանիշներին:
Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթ» թերթը, Սումագայիթ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հերթական հրահանգը քաղաքի բնակիչների շրջանում բողոքի ալիք է բարձրացրել:
Տեղեկությունների համաձայն՝ Էլդար Ազիզովը հրահանգել է քաղաքի կենտրոնական փողոցներում ասֆալտը ներկել ադրբեջանական դրոշի գույներով: Հայտնի չէ պատճառը, թե ինչում է Էլդար Ազիզովը որոշել ադրբեջանական դրոշ նետել սումգայիթցիների ոտքի տակ:
Քաղաքի բնակիչները շտապում են քաղաքի գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ակցիաներ կազմակերպել: Սոցցանցերում կոչեր են տարածվել մարտի 22-ին քաղաքի փողոց դուրս գալ ու բողոքել ադրբեջանական դրոշը վիրավորելու դեմ
Գործադիր իշխանության դիրքորոշումը պարզել չի հաջողվել:




























