Ռուսաստանցի կոմունիստները Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին առաջարկ կուղարկեն՝ քաղաքի փողոցներից կամ հրապարակներից մեկը կոչել Ռուսաստանի եւ Ղրիմի վերամիավորման պատվին: Այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի քաղաքային դումայում Կոմկուսի խմբակցության ղեկավար Անդրեյ Կլիչկովը: Նրա խոսքով՝ նման անվանափոխության համար հարմար վայր է Կիեւյան կայարանի մոտ գտնվող Եվրոպայի հրապարակը:
«Առաջարկվել է անվանափոխության մի քանի տարբերակ. Կամ Ռուսաստանի եւ Ղրիմի վերամիավորման հրապարակ, կամ պարզապես Ղրիմի հրապարակ: Եղել է առաջարկ նաեւ այդ վայրը կոչել Բարեկամության հրապարակ»,-ասել է Կլիչկովը:
Նա հավելել է, որ փաստաթուղթը ստորագրել են Կոմկուսի խմբակցության բոլոր անդամները, մնացել է ստանալ Գենադի Զյուգանովի ստորագրությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























