Հայաստանը հավելյալ 660 մլն դրամ(մոտ 1,6 մլն դոլար) կհատկացնի SDR-ի նկատմամբ դոլարի փոխարժեքի տատանումները փոխհատուցելու նպատակով: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած համապատասխան օրինագիծն ընդունվել է կառավարության մարտի 19-ի նիստում:

Stand-By Arrangement վարկային ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվել էր  202,4 միլիոն SDR: Մայր գումարը մարելու համար՝  յուրաքանչյուր եռամսյակ տրամադրվում է 15,95 միլիոն  SDR-ին համարժեք գումար: Ավելի վաղ SDR փոխարժեքը, որը հաստատվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, կազմել էր 1,532 դոլար կամ 620,76 դրամ:  2013թ. նոյեմբերից SDR փոխարժեքն սկսել էր աճել եւ այժմ կազմում է  1,545 դոլար կամ 638 դրամ: Փոխարժեքի տարբերության փոխհատուցմանն էլ ուղղված է նշված հատկացումը:  Stand-By Arrangement համաձայնագիրը կնքվել էր 2009թ.: