Հյուսիս-հարավ ատաճանապարհին նախապատրաստվում են բետոնապատման աշխատանքներին: Այս մաիսն այսօր կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարել է Հայատան տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են փետրվարի 20-ին: «Խնդիրն այն է, որ բետոնային աշխատանքների համար հարկավոր է օրական առնվազն 7  աստիճան ջերմություն: Մինչեւ երեկ նման բան չկար, իսկ ահա երեկվանից նախապատրաստական աշխատանքներ են տարվում»,-պարզաբանել է նախարարը:

Հիշեցնենք, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են տարվում Երեւան-Արարատ ու Աշտարակ-Թալին հատվածներում: Մարտի 11-ին տրամադրված երրորդ տրանշի արդյունքում կսկսվեն Թալին-Լանջիկ հատվածի վրա տարվող աշխատանքները ու կնախապատրաստվեն Արտաշատ-Քաջարան հատվածի վրա տարվելիք աշխատանքները:

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի ընդհանուր արժեքը պետք է կազմի 967 մլն դոլար: Միջոցների տրամադրումը պետք է ավարտվի 2017-ին: