Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մարտի 19-ին հայտարարել է, որ Կերչի նեղուցով անհրաժեշտ է կամուրջ կառուցել, որով հնարավորություն կունենան երթեւեկել եւ մեքենաները, եւ գնացքները, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Այնտեղ մեզ հարկավոր է եւ ավտոմոբիլային, եւ երկաթուղային կամուրջ»,-նշել է Պուտինը՝ տրանսպորտի նախարարության առջեւ խնդիր դնելով կերչի կամուրջը կառուցել երկու տարբերակներով:
Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հաստատել է, որ նախագիծը հենց այդպես է պատրաստվում, բայց նաեւ քննարկվում է Կերչի նեղուցի տակով թունել անցկացնելու տարբերակը:
Սոկոլովն ընդգծել է, որ Ղրիմի թերակղզու հետ հաղորդակցությունն «իրականացվում է տրանսպորտի բոլոր տեսակներով՝ առանց խափանումների»:
Ներկայումս Ղրիմի հետ հաղորդակցությունն իրականացվում է 7 գնացքներով, նաեւ Մոսկվայից 3 ավիաչվերթներով: Անհրաժեշտության դեպքում չվերթների թիվը կարող է ավելացվել հասցնելով օրական 14-ի:




























