Բաքվում անօթեւանը թալանել է շոկոլադի էլիտար խանութ:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը, գիշերը, առավոտյան ժամը 4-ի սահմաններում մանկահասակ հանցագործը կոտրել է կողպեքն ու խանութ է ներխուժել: Նա դրամարկղից ավելի քան 2000 մանաթ է վերցրել: Վերահսկողության տեսախցիկը գրանցել է պահը, թե ինչպես է հանցագործը պատրաստվում կատարածից հետո հեռանալ հանցանքի վայրից: Սակայն գողի դեմքը չի երեւում:

Օպերատիվ աշխատակիցներն արտաքին տեսքից ենթադրում են, որ նա 15-18 տարեկան է: Այս պահին ոստիկանները որոնում են հանցագործին: Որոշ տվյալների համաձայն՝ խանութում շոկոլադի 1 կգ-ն արժե 1500 մանաթ: Այնպես որ խանութում ձեռք չեն տվել ամենաարժեքավորին, արձանագրում է պարբերականը: