Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Սասուն Խաչատրյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Հայկ Ասլանյանը՝ ազատվելով Երեւանի կայազորի դատախազի պաշտոնից։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Հովսեփ Սարգսյանն էլ նշանակվել է Երեւանի կայազորի դատախազ։ Դրանից բացի՝ փոխատեղում է եղել նաեւ Ավան եւ Նոր Նորք ու Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազների միջեւ, Սիսակ Խաչատրյանն նշանակվել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազ, իսկ վերջինիս դատախազ Հարություն Սարգսյանը նշանակվել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:




























