Եվրասիակա տնտեսական միության մասին պայմանագիրը կարող է կնքվել մայիսի վերջին Աստանայում, ասվում է ԱՊՀ գործադիր կոմիտեի հաղորդագրությունում:
«Մայիսի վերջին Աստանայում Ղազախստանի, Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները կարող են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր»,-ասվում է հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ ապագա պայմանագիրը պայմաններ կստեղծի տնտեսության կայուն զարգացման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժի համար՝ առանց որեւէ սահմանափակումների: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























