Ռուսաստանի եւ Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի իրավիճակը՝ այնտեղ անցկացվող ԵԱՀԿ առաքելության դիտարկման համատեքստում:
«Շարունակվել է Ուկրաինայում իրադարձությունների ընթացքի զարգացման վերաբերյալ քննարկումը, այդ թվում նաեւ՝ այնտեղ անցկացվող ԵԱՀԿ առաքելության դիտարկման համատեքստում», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ նշելով, որ հեռախոսազրույցի նախաձեռնողը գերմանական կողմն էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն աջակցել է Ուկրաինա ԵԱՀԿ դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարին, սակայն պահպանվում են տարաձայնությունները՝ առաքելության աշխարհագրական կառուցվածքը որոշելու հարցում:




























