Սեւաստոպոլի դատախազության կողմից ձերբակալվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրծովակալ Սերգեյ Գայդուկը:
«Սերգեյ Գայդուկը ժամանակավորապես ձերբակալվել է դատախազության մարմինների կողմից, քանի որ նրան ուղղված հարցեր կան»,-«Կրիմինֆորմ» գործակալությանը հայտարարել են գերատեսչությունում:
Ավելի վաղ կոնտրծովակալ Գայդուկը Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբում բանակցություններ է վարել Ռուսստանի ռազմածովային ուժերի Սեւծովյան նավատորմի հրամանատար փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոյի հետ: Հանդիպումից հետո Գայդուկը լքել է շտաբը, որը գրավել են Սեւաստոպոլի բնակիչները:
Միաժամանակ Վիտկոն Ուկրաինայի ՌԾՈՒ ողջ անձնակազմին զգուշացրել է զենք օգտագործելու վտանգների մասին:




























