Արագածոտնի մարզի երկու տասնյակից ավել գյուղերում չկան մանկապարտեզներ: Այս մասին հայտնում է «Սինջար եզդիների ագզային միավորում» հասարակական կազմակերպությունը՝ ուշադրությունը հրավիրելով եզդիաբնակ գյուղերի խնդիրներին:

Այս գյուղերի բնակիչները կարևոր են համարում մանկապարտեզների առակայությունը, քանի որ այդ կերպ իրենց երեխաները ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը: Այս խնդրի կապակցությամբ  կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.«Հայաստանում կա երկու տասնյակից ավելի եզդիաբնակ գյուղ: Եզդիական  ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ: Մանկապարտեզների բացակայությունը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Մենք հասկանում ենք, որ Հայասանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը թույլ չի տալիս մանկապարտեզներ ունենալ բոլոր գյուղերում:

Նշենք, որ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ եզդիաբնակ բոլոր գյուղերում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը նկատվում է: Նրանք խնդրում են, որպեսզի պետության հնարավորությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի Արագածոտնի մարզի կամ Ապարանի կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: Մնացյալ գյուղերի եզդի երեխաներին մանկապարտեզի դասընթացներին մասնակցելու համար կազմակերպությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոց: Պատրաստ են նաեւ առաջարկի մանրամասնները ներկայացնել հանդիպման ընթացքում: