Ղրիմի ու ԼՂ միջեւ զուգահեռներ անցկացնելը անթույլատրելի է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես փորձագետն է ընդգծել, Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է դռեւս Առաջին համաշխարհայինից հետո: 80- 90-ականնների վերջին տեղի ունեցած իրադարձությունները պարզապես պատասխան էին ադրբեջանական ագրեսիային:
Ալավերդյանը ուշադրություն է դարձրել նրան, որ ԼՂՀ-ն, Հայաստանի հետ ուրախությունն ու վիշտը կիսելով, առանձին պետություն է, մինչդեռ Ղրիմը ցանկություն է հայտնել ներառվել Ռուսասանի կազմում:




























