Մեծ Բրիտանիան այսօր՝ մարտի 19-ին, նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ ՌԴ-ն կարող է դուրս մնալ G8-ի կազմից, եթե Կրեմլը Ուկրաինայի դեմ հետագա քայլեր ձեռնարկի, հաղորդում է Reuters-ը:

Համապատասխան առաջարկությունն արել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ հանդես գալով երկրի խորհրդարանում:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է քննարկենք Ռուսաստանին G8-ից պերմանենտ դուրս բերելու հարցը, եթե Մոսկվան շարունակի քայլեր ձեռնարկել Ուկրաինայի դեմ»:

Քեմերոնը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Պուտինի կողմից կատարվող քայլերն ուղղված Ղրիմն անեքսիայի ենթարկելուն, միջազգային իրավունքի աղաղակող խախտում են:

«Բացարձակապես անընդունել է ռուսական կողմից ուժի կիրառումը՝ սահմանները փոփոխելու համար, հիմնվելով կեղծ հանրաքվեի վրա: Պուտինն ընտրություն ունի. կամ հակամարտության դեէսկալացիայի ուղի ընտրել, կամ բախվել աճող մեկուսացմանը եւ խիստ պատժամիջոցների»,-արձանագրել է Քեմերոնը: