ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը վստահեցրել է Լիտվայի եւ Լատվիայի առաջնորդներին, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի կպաշտպանի ագրեսիայից:

Լիտվա կատարած այցելության ժամանակ Բայդենը Ռուսաստանին նախազգուշացրել է մեկուսացման «մութ ճանապարհի» մասին, որը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ Կրեմլի գործողություններով, հաղորդում է Reuters-ը:

«Մենք Բալթյան երկրների մեր դաշնակիցների հետ միասին վճռականորեն աջակցում ենք ուկրաինացի ժողովրդին եւ դեմ ենք ռուսական ագրեսիային»,-հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում:

Բայդենի խոսքով՝ մինչ այսօր Ռուսաստանը դեռեւս գնում է մութ ճանապարհով, որի հետեւանքով բախվելու է աճող քաղաքական եւ տնտեսական մեկուսացմանը: