Չպետք է վախենալ կրճատումներից՝ Պոլիտեխնիկ ու Ճարտարապետական համալսարանների միաձուլման արդյունքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին է հյատարարել Հայաստան կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծել է, որ երկու բուհերի միաձուլումը, որոնք մինչեւ 80-ականների վերջը միասնական էին, լիովին տրամաբանական է: «Այն ամանակ բուհերն առանձնացվել էին, որպեսզի երկրաշարժից հետո կադրդր նախապատրաստեին՝ վերականգնման գործընթացն արագացնելու: Այն ժամանակ դա ճիշտ որոշում էր»,-ընդգծել է նա: Նա նաեւ նշե է, որ բուհերի վերամիավորման գաղափարը պետք է քննարկել պրոֆեսորների ու ուսանողների հետ: