Ուկրաինան այս տարի այլեւս չի նախագահելու Անկախ պետությունների համագործակցությունում: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Ուկրաինական կողմը որոշումէ  կայացրել չշարունակել իր նախագահությունը ԱՊՀ-ում 2014-ին»,- ասել է նա: Նա նաեւ նշել է, թե Կիեւը քննարկում է ԱՊՀ-ին իր հետագա մասնակցության նպատակահարմարությունը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն իր հիմնական խնդիրները իրացնելու փոխարեն դարձել է առանձին անդամների, մասնավորապես՝ ՌԴ-ի շահերը սպասարկող գործիք: Ըստ Պերեբիյնիսի, ԱՊՀ-ն հրաժարվել է համապատասխան հայտարարություն ընդունել Ուկրաինայում ստեղծված իարվիճակի վերաբերյալ: