Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դաշնությանը բողոքի նոտա է հղել Ղրիմում ուկրաինացի զինվորականի մահվան կապակցությամբ, ճեպազրույցում հաղորդել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Մի նոտան հանձնել ենք երեքշաբթի Ռուսաստանի բանագնաց Անդրեյ Վորոբյովին Ղրիմի վերաբերյալ: Այսօր նրան կրկին նոտա ենք հանձնել՝ զինված միջադեպերի, ագրեսիվ գործողությունների եւ ուկրաինացի զինվորականների մահվան կապակցությամբ»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























