ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կայցելի Մոսկվա եւ Կիեւ, որ փորձի կարգավորել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ճգնաժամը: Այդ մասին հայտարարել է Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկը:
Նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պաշտոնյաների հետ, մարտի 20-ին, հաղորդում է Associated Press-ը:
Մարտի 21-ին Բան Կի Մունը կուղեւորվի Կիեւ, որտեղ կհանդիպի գործող նախագահի եւ վարչապետի հետ:
Դուժարիկի խոսքով, այցը դիտարկվում է ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերի համատեքստում:




























