Չորս խորհրդարանական ուժերի որոշումը՝ նախաձեռնելու կառավարությանն անվստահություն հայտնելու, կարեւորություն չունի, քանի որ դրանից հրաժարվելը կախված է բացառապես խորհրդարանական մեծամասնության քվեարկությունից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ այս թեման վաղուց է շրջանառում: «Դա նրանց որոշում է, այդ ուժերը փորձում են իրենց հնրաավորությւոնների ծրջանում ինչ-որ բան անել»,-նշել է Սահակյանը: Հարցը դիտարկելիս ՀՀԿ-ն ոչ միայն դեմ կքվեարկի, այլեւ ամեն կերպ պայքարելու է այդ նախաձեռնության դեմ:




























