Արեւմուտքը երկակի ստանդարտների է դիմում՝ խոսելով ժողովրդավարության մասին: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՝ Արեւմուտքը կսահմանափակվի Ռուսաստանի նկատմամբ քաղաքական պատժամիջոցներով: «Ցանկացած տնտեսական պատժամիջոցը բումերանգ է: Այնկպտտվի ու կընկնի նրանց գլխին, ովքեր նետել են այն»,-ընսգծել է Բոստանջյանը:
Նա ուշադրություն է դարձրել, որ արեւմտյան երկրները բոլորովին դեմ չեն Շոտլանդիայի առանձնանալուն, կամ Կոսովոյի առանձնանալուն՝ առհասարակ առանց հանրաքվեի: «Նման հեքիաթային երկիրը, ինչպիսին էր Հարավսլավիան, բաժանեցին: Այն ժամանակ կարելի էր: Իսկ Ղրիմը, որը բուն ռուսական տարածք է, չգիտես ինչու, չի կարող առանձնանալ: Ես ռուսաֆիլ չեմ, պարզապես կողմ եմ արդարությանը»,-ընդգծել է Բոստանջյանը:




























